Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Կրեմլից հնչող ուղերձները սթափեցնելու վերջնագրային բնույթ ունեն

Կրեմլից հնչող ուղերձները սթափեցնելու  վերջնագրային բնույթ ունեն
05.07.2026 | 12:30

Ինչպես հիշում ենք՝ 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավում Թրամփի հիմնական քարոզչական թեզերը Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության կոշտ քննադատությունը և ուկրաինական պատերազմում անհեռանկար ու երկրի համար տնտեսական վնասաբեր արդյունքներն էին: Դրա համար էլ Թրամփի ընտրվելը մեծ ոգևորությամբ ընդունվեց խաղաղության ձգտող հումանիստական շրջանակների կողմից:

Թրամփի թիմը իսկապես ձգտում էր հասնել ռուս-ուկրաինական հաշտության: Եղավ Ալյասկայի հանդիպումը, մշակվեցին խաղաղության պայմանագրի կետերը: Սակայն պատերազմը չդադարեց, այլ ընդունեց ավելի կործանարար մասշտաբներ: Վերլուծական կենտրոններում նշվում են ձախողման պատճառները, որոնք հանգում են հետևյալին.

1. Մոսկվան և Կիևը չգտան փոխզիջումային տարբերակը և մնացին մաքսիմալիստական պահանջների դիրքերում:

2. Զելենսկին և Պուտինը փոխադարձ ատելության այնպիսի չափաբաժին ունեն, որ նույնիսկ տեսականորեն դժվար է պատկերացնել նրանց հանդիպումը հաշտության սեղանի շուրջ:

3. Թրամփն իր շտապողականությամբ սխալ հաշվարկ կատարեց և, սանձազերծելով պատերազմ Իրանի դեմ, բարձիթողի արեց ուկրաինական հակամարտությունը:

4. Եվրոպական առաջատար եռյակը՝ Սթարմեր-Մակրոն-Մերց, մերժեց թրամփյան նախաձեռնությունները և ոգևորեց ու կարծրացրեց Զելենսկու մաքսիմալիզմը:

Արդյունքում՝ աշխարհում շրջում է ջերմամիջուկային պատերազմի ուրվականը: Կրեմլից հնչող ուղերձները սթափեցնելու վերջնագրային բնույթ ունեն: Առաջին անգամ մոլորակի վրա քաղաքակրթության ոչնչացման իրական սպառնալիք է առաջացել: ՌԴ տնտեսական պոտենցիալը չի կարող մշտապես կրել պատերազմի ծանրության բեռը: Ինչ-որ մի կրիտիկական պահի կարող է տեղի ունենալ ապոկալիպսիսը: Ռուսաստանը չի կարող պարտվել, որովհետև ունի աշխարհը բազմակի անգամ ոչնչացնելու ջերմամիջուկային կարողություններ: Դրա մասին բացահայտ խոսում են մերձկրեմլյան լրատվականները: Եվ զարմանալի է, որ Մեծ յոթնյակի գագաթնաժողովը Ֆրանսիայում ընդհանրապես չանդրադարձավ սրան: Հավանաբար, իրական չեն համարում միջուկային պատերազմի վտանգը: Դժվար է կռահել, թե ինչ են մտածում ու պայմանավորվում կուլիսների հետևում:

Վերջում ավարտեմ հումորով. միջուկային պատերազմի ուրվականին կհաղթի հաղթականորեն ԵՄ մտած փառահեղ հայկական ծիրանը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ